Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձի իրավունք պետք է լինի։ Ադրբեջանը չի կարող հերքել այդ իրավունքը»․ Արա Ղազարյանը՝ արցախահայերի իրավունքների մասին

Նոյեմբեր 14,2024 21:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանը դատական վարույթներում միշտ փորձում է ներկայացնել այդ ամենը՝ որպես պատերազմի էֆեկտ՝ դիտավորությունը փորձելով քողարկել»,-Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նա, հղում կատարելով Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումներին, ասաց․ «ՀՀ-ն երկու գործերով էլ շահեց, արձանագրվեց, որ եղել է դիտավորություն։ Զինվորականների ու քաղաքացիական անձանց սպանությունն ուղղակի դիտավորություն էր, այդ համատեքստում նաև՝ բռնի տեղահանումը»։

Արա Ղազարյանն ասաց՝ դիտավորությունը հաստատվում է փաստերով ու ապացույցներով․ «Արդեն միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ դա բռնի տեղահանում էր։ Ուստի վերադարձի իրավունք պետք է լինի։ Ադրբեջանը նույնպես չի կարող հերքել այդ իրավունքը։ Հարյուրամյակներ շարունակ պետություններն ընդունել են, որ բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, այլ բան է, որ Ադրբեջանն օգտագործում է դա հայելային, թե ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն վերադառնալ Հայաստան։ Եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարցը, Ադրբեջանը դա փորձում է հակակշռել 1992-1994 թվականի պատերազմի արդյունքներով։ Սակայն դատարանը որոշեց, որ 1996-ից պետք է սկսել գործի փաստերի ուսումնասիրությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930