Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց քաղաքագլխի մնացած Գյումրիում վճարվեց աշխատավարձը

Նոյեմբեր 14,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

«Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը կարգավորված է:

Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանք ստանալու են իրենց հասանելիք գումարը:

Նոյեմբերի 14-ին արդեն մոտ 2000-ից ավել աշխատակցի աշխատավարձ է վճարվել», -գրել է Քնարիկ Հարությունյանը:

Հիշեցնենք,  որ «Բալասանյան դաշինքի»՝ իշխանությունից հրաժարվելուց հետո Գյումրու քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձը չէր վճարվում այն պատճառով, որ ստորագրող պաշտոնյա չկար։

Նշենք նաև, որ Գյումրու համայնքապետարանում աշխատավարձը շատ ցածր է ու մեկ ամիս չստանալու դեպքում աշխատակիցներից շատերը հնարավոր է և զրկվեն հանապազօրյա հացից։

Չնայած քաղաքը մնացել է առանց իշխանության․ փոխանցումներ չեն կատարվում, քաղաքացիների տարբեր հարցերի լուծում չեն տրվում, սակայն նշենք, որ թե ՛ քաղաքային տրանսպորտն է բնականոն հունով աշխատում և թե՛ կոմունալ ծառայությունն է՝ թեկուզ որոշակի դժվարություններով, իր գործունեությունը շարունակում։

Լուսանկարները հենց դրա վկայությունն են։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930