Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 14,2024 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»:

Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ «սրբագործել», և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական երևույթներից, այնպես էլ փայփայել ու զինել բարոյապես, գաղափարապես, ոգեպես, փորձով, գիտելիքով, հմտություններով, սպառազինությամբ ու հավանական հակառակորդի հետ կռվելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով:

Այո՛, Բանակը չի կարելի սրբագործել: Բայց նաև չի կարելի Բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի, չի կարելի սևացնել ու պախարակել կերտած հերոսական պատմությունն ու նրա շարքերում փառավոր մարտական ուղի անցած մարդկանց:

Չի կարելի կեղտոտ քաղաքական շահերից ելնելով զրպարտել նրա հերոսներին:

Չի կարելի  Բանակը վերածել կլուբնիկ և այլ տիպի ուտել-խմել շոուների:

Չի կարելի պատասխանատու զինվորական պաշտոններում սխալ նշանակումներ անել:

Չի կարելի բավարար չափով զինված ու իր մարտական խնդիրները կատարող բանակը դարձնել սեփական պարտության ու քավության նոխազի:

Չի կարելի փողոցից դեպի ԱԺ ամբիոն հայտնված ինչ-որ մեկի մայկա-տռուսիկն ու ինչ-որ մեկի կիլկիյով բորշը դարձնել հաղթանակած Բանակի մարտունակության չափորոշիչ:

Չի կարելի զոհված զինվորի ծնողին խայտառակ ձևով հեռացնել նրա որդու շիրիմն ամփոփող Եռաբլուր-պանթեոնից:

Չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից (չհաշված 44 օր անընդհատ կիրառված զինամթերքն ու խփված տեխնիկան):

Եվ բազում այսպիսի չիկարելիներ՝ ուղղված կապիտուլյացիա ստորագրած քաղաքական խմբավորմանը:

Եվ վերջապես հիշեք, որ աշխարհի բոլոր բանակները վճռական ճակատամարտերում հաղթել են, երբ ունեցել են իրենց արժանի, իմաստուն գերագույն գլխավոր հրամանատարներ, և պարտվել են այդ հրամանատարների բացակայության պայմաններում:

Հ.Գ.

Ի դեպ, չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները ՀՀ ԱԺ-ում, կոպիտ կերպով միջամտեն և խոչընդոտեն լրագրողին՝ հարց տալ նորանշանակ նախարարին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930