Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը. Շարմազանով

Նոյեմբեր 14,2024 18:02

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Պատասխանատու վարչապետը չի գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։

Նիկոլ Փաշինյան,  ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։

Նիկոլ Փաշինյան, դու՝ ո՞ւր, պատասխանատվությունն՝ ո՞ւր։

Ասում ես ՝ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։

Իրո՞ք։

Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՝ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չարեցիր։

Ինչո՞ւ Չապաևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։

Ինչո՞ւ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։

Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։

Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։

Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։

Նույնիսկ 2020 -ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝«Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ու այսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։

Ո՞ւր էր պատասխանատվությունդ,  երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ո՞ւր… երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930