«Երբ լրագրողի աշխատանքը, գուցեեւ տեղին, ուզում են խոչընդոտել, քանի որ միջանցքի այդ հատվածում չպետք է լինի լրագրողը, դա անում են շատ մեղմ, հանգիստ եւ ոչ թե կին լրագրողի ձեռքը քաշում է ուժգնությամբ՝ երիտասարդ տղան»,- խորհրդարանում ՊՊԾ պետ Գրիգորի Առաքելյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նա ՊՊԾ պետին խնդրեց՝ այնպես հրահանգավորել, ԱԺ-ում աշխատելու այնպիսի մարդկանց ուղարկել, որ նման միջադեպեր չլինեն։ Պատգամավորը հայտարարեց, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի հետ տեղի ունեցածը շատ տհաճ է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր ՊՊԾ ծառայողները քաշքշել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանին, երբ վերջինս փորձել է հարցեր տալ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ