«Փաստինֆո». Տիգրան Ավինյանի կնոջ հորը՝ Արթուր Պահլավունուն, ՊՊԾ նախկին պետ, Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։
«Հաղորդում ստացվել է անձի կողմից` հարված ստանալու վերաբերյալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (ֆիզիկական ներգործություն)։ Հանգամանքները պարզվում են»,- մեզ հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ «Մեդիահաբ» լրատվականն ավելի վաղ գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Լրատվականը նաև գրել էր, որ ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները։