Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը նոյեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ միասնական մոտեցում որդեգրելու եւ կարգավորումների կանխատեսելիության ու նաեւ դրանց կիրառման միատեսակություն ապահովելու նպատակով է առաջարկվել օրենսդրական փաթեթը:
Արմենուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների միասնական մոտեցման վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Առաջարկվում է փոփոխություն, որով ղեկավարների եւ տեղակալների կարգապահական վարույթները, որոնք վերաբերելու են վարքագծի կանոններին կամ շահերի բախմանը՝ տեղափոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտ»,- մանրամասնել է հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:
ԱԺ