Shamshyan.com. Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը Քաղսի գյուղի դպրոցի նախկին տնօրենն է:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, բեռնատար գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Քաղսի գյուղի 1-ին թաղամասում՝ երկաթուղային գծանցումի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:
Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը Քաղսի գյուղի դպրոցի նախկին տնօրենն է:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: