Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցապատողները կարող են վստահ լինել, որ կա քաղաքական կամք՝ ձեռնարկելու միջոցներ դաշտի բարելավման համար». Եղիազար Վարդանյան

Նոյեմբեր 14,2024 16:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը, որին ներկա է գտնվել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։

Քննարկվել են «Ռենովացիայի մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում առաջարկվող հայեցակարգային սկզբունքները, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները։

Դիտարկելով բազմաբնակարան շենքերի առկա վիճակը և ռենովացիայի իրականացման տարբերակները՝ կարևորվել է պիլոտային ծրագրի իրագործումը։

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ապահովել բնակֆոնդի թարմացում, անվտանգ, ժամանակակից պահանջներին համապատասխան քաղաքաշինական միջավայր և շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն. «Փորձելու ենք համատեղ գտնել մեխանիզմներ, որոնք ծրագիրը հետաքրքիր կդարձնեն ներդրողների համար, միաժամանակ կապահովեն սեփականատերերի իրավունքների պաշտպանություն»։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը շեշտել է, որ ռենովացիայի ծրագրի հիմքում պետք է լինի պետական և մասնավոր շահերի հավասարակշռումը, իսկ առաջարկվող լուծումները պետք է լինեն հայեցակարգային։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկաներին փոխանցել է կառուցապատողների առաջարկները՝ պետություն-մասնավոր համագործակցության, օրենսդրական դաշտի և վարչարարության բարելավման, ինչպես նաև ռիսկերի զսպման ու կառուցապատման գրավչության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ։

Օրակարգի երկրորդ հարցը քննարկելիս ներկայացվել են քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող կարգավորումները։ «Կառուցապատողները կարող են վստահ լինել, որ կա քաղաքական կամք՝ գնահատելու քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը և ձեռնարկելու միջոցներ դաշտի բարելավման համար։ Այդ գործընթացի մասնակիցը կարող եք լինել նաև դուք»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կառուցապատողները պատրաստակամություն են հայտնել ներկայացնել իրենց առաջարկները և ներգրավվել առաջիկա քննարկումներին։

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930