«Պարոն Առաքելյան, երկար տարիների ՊՊԾ ծառայող եք, բարձր սպա։ Դուք, որ այն տարիներին եղել եք, օլիգարխնե՞րն են ձեզ կոռժիկ բերել, թե՞ դուք «պայոկ» եք ստացել»,- խորհրդարանում ՊՊԾ պետ Գրիգորի Առաքելյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ օլիգարխները մինչեւ 2018-ը սնունդ են ուղարկել ՊՊԾ-ի համար․ մեկը՝ հավի բուդ, մյուսը՝ ջեմ։
Արտահերթ ելույթով ունեցավ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը։ Սաստեց Գեղամ Մանուկյանին՝ հարցնելով՝ երբվանի՞ց է վիրավորական, երբ ինչ-որ մեկը ինչ-որ մյուսին ուտելու բան է տալիս․ «Դուք նրան պատասխանեք, որ պատգամավորները, կառավարության անդամները, տարբեր տեսակի պաշտոնյաներ ծրարով փողեր են ստացել։ Էն է վիրավորական, որ ասում են՝ բերել են՝ ծրարով փողերը դրել են պատգամավորի գրպանը։ Ավելի լավ է պատասխանեք՝ էդ ծրարով փողերը որ վերցնում էիք, ով էր տալիս, ինչի համար էիք վերցնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ