Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական պատեհությունը ստիպի, վաղը կասեն՝ իմ պորտը Կիլիկիայում են կտրել». Հովհաննես Գալստյանը՝ ՔՊ-ականներին

Նոյեմբեր 14,2024 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ակունքի» 3 ժամանոց համերգի 10 տոկոսը թշնամին չունի, իսկ մենք ունենք, ու դրա վրա են աչքները դրել: Էդ Հովիկ Աղազարյանը, որ էդպես էլ Հովհաննես չի դառնում, ասում է՝ «Ժամանակին «Կիլիկիա» երգը լսում, լացում էի, հետո հասկացա՝ ես ո՜ւր, Կիլիկիան ո՜ւր,…Դուք ով եք, որտեղից ձեզ բերեցին…»,-«Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

«Ես հասկանում եմ, որ այդ մարդկանց ասածները պետք չէ լուրջ վերլուծել, վաղը, որ քաղաքական պատեհությունը ստիպի, դրանք կասեն՝ իմ պորտը Կիլիկիայում են կտրել կամ Աղդամը իմ հայրենիքն է: Դրանք ով են որ…Այ, «Ակունք» համույթը մի հատ ոտքը խփում է գետնին, ասում է՝ «կեցցե Հայոց կամավորը», ամբողջ դահլիճը դառնում է հայ: Ու դրանից են վախենում իրենք: Մենք այդ խրամատը չենք հանձնում, մեզ վրա դարերի պատասխանատվություն է դրված»,-ընդգծեց նա: Ապա հավելեց.« Դրանք կարեւոր չեն, մեր շարքե՛րը պետք է մաքուր լինեն, ընդդիմադիր շարժման մեջ երբեմն անառողջ մարդիկ են թափանցում, իսկ այս իշխանությունները ատամներով պայքարում են նյութականի համար»:

Հովհաննես Գալստյանը նշում է, որ իրավիճակը ներկայումս նման է այն ժամանակներին, երբ նոր-նոր էր ստեղծվում առաջին Հանրապետությունը, իսկ ժողովուրդը բզկտված էր ու քայքայված. «Իմ կարծիքով իրավիճակը շատ նման է Առաջին հանրապետության ստեղծմանը, մենք քայքայված ու բզկտված ենք: Ի դեպ, մեր « Տատիկիս վարսերը» ֆիլմը եւս վերջանում է Առաջին Հանրապետության ստեղծմամբ…

Ինչ վերաբերվում է սրանց արած այն արտահայտություններին, թե մենք գաղութ ենք եղել եւ այլն… Ախր մեզ միշտ թվացել է, թե մեր այս Երրորդ Հանրապետությունը օդից է ընկել, մեզ հեշտ է տրվել ամեն բան: Բայց չէ՞ որ տղերքը կռվեցին, «Ակունքի» երգերով, Վազգեն Սարգսյանով, Նավասարդյան Աշոտով, Բեկորով, գեներալ Մանվելով հաղթեցին պատերազմը …Մենք պետք է հասկանանք, որ Եռագույն դրոշի առաջ պետք է խոնարհվենք, համբուրենք այն: Հիմա սրանք ընկել են պետական ատրիբուտների հետեւից, դուք ո՞վ եք, որ Անկախության հռչակագրին կպնեք: Ես հաջորդ իշխանությանը հորդորում եմ՝ պետական ատրիբուտների վրա ծպտուն հանողի վրա առանց խոսք ասելու՝ քրեական գործ հարուցել»,- ասաց ռեժիսորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930