Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի հոգի գնացել են խոպան, ուրիշի հողի վրա իբր պետություն են ստեղծել, ես էլ դրա համար պիտի վատ զգա՞մ»․ Հովիկ Աղազարյանը՝ Կիլիկիայի հայկական թագավորության մասին

Նոյեմբեր 14,2024 16:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բաժանումները՝ Հովհաննես Քաջազնունի, հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար, ինձ համար անընդունելի են։ Նրանք, ովքեր եղել են 100, 60 տարի առաջ, մեր բոլորինն են՝ լավ ու վատ գծերով, լավ ու վատ արածով։ Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի ժառանգորդը, Անդրանիկի ժառանգորդը։ Սիրուն չի, բոլորը մերն են եղել, պայքարել են մեր հայրենիքի համար»,- խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Վերջինս Հովիկ Աղազարյանին զգուշացնում էր՝ «ջանը յուղել», որովհետեւ եթե վաղը ՔՊ-ական կառավարությունը ձախողվեց՝ մեղքը իր վրա են դնելու, իբրեւ նախկին դաշնակցականի։

Հովիկ Աղազարյանը խոստացավ՝ նման բան չի լինելու, ՔՊ-ական կառավարությունը չի ձախողելու․ «Այդպիսի բան տեղի չի ունենա, որովհետև կառավարությունը չի ձախողի։ Այնպես ենք անելու, որ պարոն Աղազարյան Հովիկին հանկարծ ոչ մեկը չդատապարտի»։

Զգացմունքներով պետություն չեն սարքում՝ ընդդիմադիր գործընկերներին ասաց Հովիկ Աղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հովիկ Աղազարյանին հորդորեց՝ Մուսալեռ գյուղ չգնալ, այն եղել է Կիլիկիայի հայկական թագավորությունում։

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում՝ հակադարձելով ընդդիմությանը, Հովիկ Աղազարյանն ասել էր․ «Մի հատ լավ, զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա», երբ պատանեկան տարիքում այդ երգը լսում էի, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ եմ անտեղի էներգիա ծախսում։ Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատմական հայրենիքն է։ Էն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերքը թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը, պայքարում եք իշխանության գալու համար։ Մենք էլ էդ ամեն ինչը հաշվի առնելով՝ փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք, ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է»։

«Մի քանի հոգի գնացել են խոպան, ուրիշի հողի վրա իբր պետություն են ստեղծել, ես էլ դրա համար պիտի վատ զգա՞մ»,- հեգնեց Հովիկ Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930