Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրտխառնոց է առաջացնում կեղծավորությունը, երեսպաշտությունը, որ կլիմային ուղղված COP29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում»․ Գրետա Թունբերգ

Նոյեմբեր 14,2024 15:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրտխառնոց է առաջացնում կեղծավորությունը, երեսպաշտությունը, որ կլիմային ուղղված համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում»,-Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ  հայտարարեց բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։

Swedish environmental activist Greta Thunberg attended a panel discussion on the topic of ‘The Impact of Azerbaijan’s Aggression on Human Rights and Environmental Protection’ at the American University of Armenia

Հարցին՝ ինչո՞ւ նա չի մասնակցում Բաքվում անցկացվող COP29 համաժողովին, այսպես արձագանքեց․ «Ինչո՞ւ ես COP29-ում չեմ։ Մեր՝ կլիմայի ակտիվիստներիս ու նրանց օրակարգերը բոլորովին տարբեր են։ Դա հակասում է այն իրականությանը, որը կա Ադրբեջանում։ Ադրբեջանը պատասխանատու է էթնիկ զտման համար, ուստի պարզապես սրտխառնոց է առաջացնում այդ երկերեսանիությունը ու կեղծավորությունը, որ կլիմային ուղղված համաժողովը տեղի է ունենում այդ երկրում։ Սա ուղղակի կեղծավորության, երեսպաշտության ու երկերեսանիության ծայրահեղ դրսևորում է։ Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այս սարսափելի հանցագործությունները կատարել ու չպատժվել, այլ նրանց համար դռներ են բացվում, խոսք է տրվում աշխարհի բեմի վրա օրինականացնելու մարդու իրավունքների սարսափազդու խախտումները՝ «կանաչ լվացումը», էթնիկ զտումը։ Աշխարհը լուռ է ու տալիս է նրանց այդ հնարավորությունը։ Նորից ու նորից տեսնում ենք՝ սա միակ դեպքը չէ։ Մենք պետք է դադարենք ձևացնելուց, որ կլիմային ուղղված համաժողովը, երբ իրականացվում է այնպիսի մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի, նորմալ է։ Ադրբեջանի ակտիվիստներն ասում են, որ իրենք կարծես ապրում են բանտում, շարունակվում են քաղհասարակության ճնշումները»։

Գրետա Թունբերգը, անդրադառնալով արցախահայության հետ կատարված հանցագործություններին, ասաց․ «Այն խոշտանգումները, բռնի տեղահանումները, այն գերիները, պատանդները, էթնիկ զտումը, ֆիզիկական ու հոգեբանական վայրագությունները, որոնց միջով մարդիկ անցել են, բացարձակ անընդունելի է այն փաստը, որ աշխարհն այդ ամենի հետ կապված շարունակաբար մնում է լուռ և թույլ տալիս, որ Ադրբեջանը «կանաչ լվացում» անի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930