Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հիմա COP29-ում ոչ միայն «կանաչ լվացում» է անում, այլև «խաղաղության լվացում»․ Աննա Մելիքյան

Նոյեմբեր 14,2024 15:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանը հիմա COP29-ում ոչ միայն «կանաչ լվացում» է անում, այլև «խաղաղության լվացում» է անում ցույց տալու, որ իր կողմից չակերտավոր ազատագրված, էթնիկ զտման ենթարկված տարածքներն օգտագործելու է կանաչ էներգիա ստանալու և բնությունը, շրջակա միջավայրը պահպանելու համար»,-Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Աննա Մելիքյանը։

Նա փաստեց՝ մարդու իրավունքների խախտումները ռազմական գործողությունների շրջանակում անմիջական կապ ունեն համաժողովի շրջանակում քննարկվող թեմաների հետ։ Աննա Մելիքյանը հայտնեց, որ 2020-ին ինքն ու իր գործընկերները որոշել են փաստահավաք առաքելություն իրականացնել․ «Մենք արձանագրել ենք մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներ, փաստահավաք առաքելություն ենք իրականացրել, այցելել ենք Արցախ։ Իրականում պատերազմական հանցագործները մեր գործը բավականին հեշտացրել էին։ Սոցցանցերում բազմաթիվ էին այն տեսահոլովակները, որոնք պատկերում էին պատերազմական հանցագործություններ, ինչպես քաղաքացիական անձանց՝ այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ։ Դա արվում էր ոչ միայն առանց վախենալու պատասխանատվության ենթարկվելուց, այլև վախեցնելու համար տեղի բնակչությանը, որ գյուղերում մարդ չմնա, զինծառայողները դիմադրություն ցույց չտան։ Շուրջ 80 քաղաքացիական անձանցից, որոնք համարվում են 2020-ին զոհված, նրանց կեսը զոհվել են դիտավորությամբ սպանության պատճառով․ մեծ մասը տարիքով անձինք էին՝ հաշմանդամություն ունեցող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող»։

Իրավաբանը նշեց, որ նաև խոսել են հայրենադարձված գերիների հետ, որոնք պատմել են իրենց նկատմամբ խոշտանգումների, վատ վերաբերմունքի փորձի մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930