Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում անհանգստացած են պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի հնարավոր նշանակմամբ

Նոյեմբեր 14,2024 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է պետքարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ապագա նախագահի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։

«Նա կդառնա մեր ժողովրդի ուժեղ պաշտպանը, մեր դաշնակիցների հավատարիմ ընկերը և մեր հակառակորդներին երբեք չզիջող անվախ մարտիկը»,- նշել էր Թրամփը։

Իր թեկնածության առաջադրման լուրը հաստատել է նաև անձամբ Ռուբիոն՝ X-ի էջում գրելով․ «ԱՄՆ Պետդեպը ղեկավարելն ահռելի պատասխանատվություն է, և ինձ համար պատիվ է այն վստահությունը, որ նախագահ Թրամփը ցուցաբերել է իմ հանդեպ։ Պետքարտուղարի պաշտոնում յուրաքանչյուր օր աշխատելու եմ նրա արտաքին քաղաքական օրակարգն իրականացնելու համար։ Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք խաղաղություն կապահովենք ուժի միջոցով և միշտ վեր կդնենք ամերիկացիների ու ԱՄՆ-ի շահերը ամեն ինչից։ Անհամբեր սպասում եմ ԱՄՆ Սենատի իմ գործընկերների աջակցությանը, որպեսզի նախագահն ունենա իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմը, երբ կստանձնի պաշտոնը»:

Այս տեղեկությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930