Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր հանգստի օր է: Նախօրեին կայացած վեցերորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 5,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:
Նույնքան միավոր ունի նաեւ Մանուել Պետրոսյանը, որն ընթանում է 9-րդ տեղում: Մեր երկու շախմատիստներն էլ ընդամենը կես միավոր են զիջում սերբ առաջատար Ալեքսանդր Ինջիչին:
Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են 30 առաջատարների շարքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ