Ermenihaber. Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մեմմեդովն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությանը՝ ընդգծելով համատեղ արվող աշխատանքների առկայությունը։
«Մենք սերտ համագործակցության մեջ ենք Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության հետ։
Մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի հետ գյուղատնտեսության ապահովագրության, անասնաբուծության, կենդանիների պատվաստման, հողերի արդյունավետ օգտագործման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում»,- ասել է նա։
Բաքվում ընթացող «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի» (COP29) շրջնակներում վերոնշյալ թեմայի մասին ադրբեջանցի նախարարը խոսել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ։