Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Արսենյանը «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենին է հանձնել ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ավանդի համար Երախտագիտության մեդալը

Նոյեմբեր 14,2024 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին շնորհվել է Երախտագիտության մեդալ՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նոյեմբերի 12-ին ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ նախագահի հանձնարարությամբ պետական ​​պարգև է հանձնել Օլեգ Բելոզյորովին։

Հանդիպմանը ՀՀ դեսպանն իր և ՀՀ վարչապետի անունից սրտանց շնորհակալություն է հայտնել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմին օգնության համար։ Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ռուս մասնագետների մասնակցությունը նման կարևոր գործում։

Հանդիպումն անցել է ընկերական և ջերմ մթնոլորտում։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից 26-ը Հայաստանի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով Աղստև և Դեբեդ գետերը վարարել են, որի հետևանքով հեղեղվել է Ալավերդի քաղաքի մի մասը և հարակից մի քանի գյուղ։

Աղետի հետևանքների վերացման գործում զգալի ներդրում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որի շնորհիվ հաջողվել է օպերատիվ և ժամկետից շուտ ավարտել երկաթուղու վերականգնման աշխատանքները:

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930