«Ասում է՝ ապապետական ընկալման հետեւանք է՝ զինվորին համեմատել հարկ վճարողի հետ․ հեգնանքով է, ի դեպ, ասում։ Ասում է՝ էդ որ կամավոր եք ասում, «Գինի լիցի» կամավորին նկատի ունե՞ք։ Չէ՜։ Պատերազմի 36-րդ օրը, Ձեր կողմից հնչած կոչը նկատի ունեմ՝ էն կամավորին, որին ասում էիք՝ 24 ժամ հերթեր պետք է լինեն զինկոմիսարիատների առաջ, մարդիկ պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն, այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, իմ որոշմանը ենթարկվեք, իմ հրամանին․․․»,- խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի ելույթին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Դուք էս մարդկանց կոչ եք արել՝ գնալ՝ կռվել, հետո հայտարարել եք՝ մենք էն գլխից պարտված էինք, արդյունքը նույնն էր լինելու, միայն՝ առանց զոհվելու։ Հիմա էլ կանգնած այստեղ՝ քամահրանքով, ծամածռվելով՝ ասում եք՝ էդ «Գինի լիցի» կամավորին նկատի ունե՞ք։ Չէ, էն մարդկանց նկատի ունեմ, որոնց ուղարկեցիք ռազմադաշտ, ուղարկեցիք սպանվելու՝ իմանալով՝ ձեր բառերով՝ պատերազմի ելքը»,- ասաց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանն էլ՝ ցնցված Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ «Մենք կորցրել ենք մեր պետությունը» ու դա արձանագրում է ՀՀ անկախության հռչակագիրը ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ ի՞նչ պետք է բացատրի իր հորը՝ Կարապետ Ռուբինյանին, որն ԱԺ փոխնախագահ էր ժամանակին եւ Անկախության հռչակագիրն ընդունողներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գեղամ Մանուկյանը՝ մակագրելով. «Նիկոլի ելույթին դիմացա ԱԺ դահլիճում մածուն ուտելով…»: