«Հրապարակ». ԱԺ-ում պետական պահպանության ծառայության աշխատակիցը քաշել եւ ճանկռել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանին։
ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, եւ հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թեւը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։
Սրբուհի Գալյանը գուցե անձա՞մբ է նման հանձնարարություն տվել բոլոր սահմաններն անցած ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ԱԺ-ում տնօրինություն են անում 2021 թվականից սկսած: Բայց նկատենք, որ որպես նախարար լավ չի սկսում իր աշխատանքը լրագրողների հետ շփվելու ունակություն չունեցող անձը չի կարող նախարար աշխատել: Հուսանք` լրագրողների իրավունքների համար «պայքարող» ՀԿ-ները չեն անտեսի այս միջադեպը եւ մի ծավալուն հայտարարություն էլ այս թեմայով կանեն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: