Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չհանդիպեցի իրավական փաստարկ, թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ. ՍԴ նախագահ

Նոյեմբեր 14,2024 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

30 տարի Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ: Անկախության հռչակագիրը երբեք չի եղել Սահմանադրության մաս: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Անդրադառնալով սեպտեմբերի 26-ին ՍԴ որոշմանը՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրության համապատասխանելու մասին, ՍԴ նախագահն ասաց. «Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ ձեւավորված, բացի լուրջ իրավական քննադատությունից եւ փաստարկներից: Ես չհանդիպեցի իրավական փաստարկ, թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ: Ես հանդիպել եմ ամենազանազան ձեւակերպումների, դրանք ինչ-որ առումով շատ գրավիչ են ականջի համար, բայց միաժամանակ պետք է հասկանանք՝ որքան համարժեք խորություն ունեն իրավական բովանդակության առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930