Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի փոխնախագահ Շինա Անսարիի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը «մտահոգություն» է հայտնել, թե Հայաստանն, իբր, աղտոտում է Արաքս գետը։
Ալիևը և Անսարին անդրադարձել են Կասպից ծովի բնապահպանական խնդիրների վերացմանը, Կասպից ծովում ջրի մակարդակի իջեցման խնդրին: Անդրադարձ է արվել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին՝ նշվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն նույնպես մեղադրանքներ էր հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ պնդելով, թե իբր «Հայաստանի կողմից վնասակար նյութերի արտանետումներն անդրսահմանային գետեր՝ աղտոտում են Կասպից ծովը»։
Կարդացեք նաև
«Ադրբեջանի գլխավոր պահանջն այն է, որ այդ գետերը չպետք է աղտոտվեն։ Քանի որ այդ գետերից հոսող ջրերը, ի վերջո, մտնում են Կասպից ծով և աղտոտում այն»,- նշել էր Հաջիզադեն։
«Ադրբեջանական կողմը կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը ոչ միայն Միջազգային դատարանի, այլ նաև արբիտրաժային գործընթացների շրջանակներում», – ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել էր Հաջիզադեն։
«Ադրբեջանը սկսել է արբիտրաժային գործընթաց, և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել էր նա: