Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում

Նոյեմբեր 14,2024 13:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը.

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թուլսի Գաբարդին առաջադրել է Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Նա կվերահսկի ԱՄՆ ներքին և արտաքի հետախուզական ծառայությունները՝ այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։

Թուլսի Գաբարդը ԱՄՆ-ում ամենահայամետ գործիչներից է, այցելել է Հայաստան և Արցախ, ինչի համար Ադրբեջանի սև ցուցակում է, մշապես քվեարկել է հայկական բանաձևերի օգտին, դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողներից է, կոչ է արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից Հայաստանին սպառնալու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայամետ գործիչ Մարկո Ռուբիոն կնշանակվի Պետքարտուղար, ադմինիստրացիայում կլինեն նաև Ռոբերտ Քենեդին և Վիվեկ Ռամասվամին։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930