Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ամեն ինչ եմ հնարավոր համարում. ՍԴ նախագահը՝ Խաղաղության պայմանագրի վավերացումից հետո ՀՀ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին

Նոյեմբեր 14,2024 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը: Սահմանադրությունը չի կարող հակասել միջազգային որեւէ պայմանագրի: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Լրագրողի հարցին, թե որ մասով կարող է հակասել, ՍԴ նախագահը պատասխանեց. «Դուք խոսում եք ապագայում կնքվելիք ինչ-որ փաստաթղթի մասին, ինձ համար անորոշ բովանդակությամբ, ինչպե՞ս կարող եմ դրա վերաբերյալ որեւէ կարծիք հայտնել»:

Նրա խոսքով՝ միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրության համապատասխանության հարցի որոշման գործընթացը մաթեմատիկական ճշգրտությամբ է, կոնկրետ դրույթը կա այն համեմատում են Սահմանադրության դրույթների հետ, ու եթե կան հակասություններ, արձանագրում են դրանք. «Այդտեղ ընդհատվում է վավերացման գործընթացը»:

Հարցին՝ դուք հնարավոր համարում եք Սահմանադրական փոփոխություններ պայմանագրի վավերացումից հետո, պատասխանեց. «Պայմանագրի ստորագրումից հետո կամ դրա հետ կապված, կամ դրա հետ չկապված Սահմանադրական փոփոխությունը, մեծ հաշվով, քաղաքական գործընթաց է: Ես ամեն ինչ եմ հնարավոր համարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930