Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 14,2024 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին 600 տարիներին մենք, որպես ժողովուրդ, ապրել ենք մեզ պարտադրված, այլ ոչ թե մեր ստեղծած պետության մեջ, ուստի պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է ու դրա նկատմամբ առաջին ռեակցիան պարտադրանքը թոթափելու ներքին ցանկությունն է․ խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմության ներկայացուցիչների՝ հերոսությունը սահմանը պահող կամավորի ու կամավորության հետ կապելու թեզի մեջ սկզբունքորեն ոչ մի սխալ բան չկա, բայց․ «Այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն ՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»։

Փաշինյանը հավելեց՝ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ․ «Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց՝ Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք, քանի որ ՀՀ հարկային օրենսգիրքն էլ ապապետական է․ «Մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930