Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկեր Արթուրը իրենց բնորոշմամբ՝ «ազգային արժեքները ոչնչացնող», ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում. Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 14,2024 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

2018 թվականի ամառն էր: Կառավարության շենքի միջանցքում հանդիպեցի այն ժամանակ գյուղատնտեսության նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանին: Ասաց. « Խորհրդի կարիք ունեմ»: Ասացի, որ սիրով կօգնեմ՝ ի՞նչն է խնդիրը: Ասաց, որ երեխան պետք է դպրոց գնա: «Մի խորհուրդ տուր, ո՞ւր տանեմ: Որտեղ նայում եմ` պրոբլեմ կա»:

Ապշել էի: Այս մարդիկ տասնամյակներով եղել էին կրթության պատասխանատու, 2018թ.-ին իմ պաշտոնում փոխարինել էի դաշնակցական Լևոն Մկրտչյանին: Ու այ քեզ բան, դաշնակցական ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, իրենց բնորոշմամբ, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում:

Խաչատրյանին ասացի, որ որպես նախարար ես նույնիսկ իմ հարազատներին խորհուրդ չեմ տալիս որևէ դպրոց, որովհետև իրավունք չունեմ խտրականության: Ասացի, որ տարրական դասարաններում կրթական ծրագիրը հիմնականում լավն է, ինչի մասին խոսել էի արդեն, խորհուրդ տվեցի՝ ինքը որոշում կայացնի:

Այսօր դաշնակցական ընկեր Արթուր Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ մեջբերում եմ. «Դուք կրթական համակարգը այլանդակել եք, էդ ա պատկերը»:

Հ.Գ. Միանշանակ համոզված եմ, որ կրթական բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են տարվում, արդյունքների համար ժամանակ է պետք: Դա ես չեմ ասում, համաշխարհային փորձն է ասում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930