«Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, նրա՞նց, ովքեր ավտոմատով մտնում՝ բաժան-բաժան էին անում մարդկանց ունեցվածքը, ինչ ուզում էին՝ անում էին։ Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանո՞ւմ էին»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների՝ հերոսներին նսեմացնելու մասին ելույթներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հայտարարելով, որ Պաշտպանության նախարարությունը մեր երկրի հարկատուների տասնյակում է, Նիկոլ Փաշինյանը հավելեց նաեւ, որ բանակի հետ կապված սոցիալ-հոգեբանության եւ մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան․ «Ընդհանրապես, որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել եւ հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ, տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետեւ այն Երրորդ հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է»։
Նա բացատրեց՝ բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, դրա արդյունքում չենք տեսնում խնդիրները, անելիքը։ Սա, ըստ Փաշինյանի, եղել է բանակի անկման պատճառ՝ երկար տարիներ․ «Այս սրբագործման արդյունքում, մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ մենք սա չենք արել, ոչինչ՝ բանակը կլուծի։ Մեր զինվորը, մենք իր ցավը տանեմ, կուչ եկած սառած, բայց կանի, բոլորի դեմ կկռվի։ Բա գիտեք՝ ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հեսա ստեղից տալու է դուրս գա Մադագասկար կղզի։ Չմտածեք, որ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում, ոչ մենք անում ենք, որ գցենք նրա վրա՝ խեղճ ու կրակ զինվորի վրա»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ