Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու դատավորների վերաբերյալ գործը կլսվի ԲԴԽ-ում նույն օրը

Նոյեմբեր 14,2024 13:30

Նոյեմբերի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է նիստ՝ երկու դատավորների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի վերաբերյալ գործերով:

Գառնիկ Ստեփանյանի՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից 2024 թվականի հունիսի 26-ի արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի 29.08.2024 թվականի թիվ 89-Ա որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը 2024 թվականի հոկտեմբերի 28-ին կայացրել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ դիմելու մասին թիվ N 105-Ա որոշումը։

ԲԴԽ-ն ծանոթանալով ԱՆ պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին 2024 թ. հոկտեմբերի 28-ի N 104-Ա որոշմանը եւ կից ներկայացված փաստաթղթերին, պարզեց, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակար Նաիրա Գալստյանի կողմից 2024 թվականի մայիսի 31-ին նախարարին ներկայացված հաղորդումն է՝ Տավուշի մարզի դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ:

Էքս-նախարար Գ. Մինասյանի 28.08.2024թ. թիվ 88-Ա որոշմամբ դատավորի նկատմամբ արդեն իսկ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նախարարի պարտականությունները կատարող Ա.Հարությունյանը 2024 թ. հոկտեմբերի 28-ին կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորոդւոթյամբ ԲԴԽ դիմելու մասին թիվ N 104-Ա որոշումը: Երկուսի գործերով ԲԴԽ նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

Բարձրագույն դատական խորհրդի «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելված 1-ի 91-րդ կետի համաձայն՝ Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է Խորհրդի նիստ։ Միջնորդությունը եւ վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930