«Քո գլխին են սարքում, այ ընկեր, ձեռի հետ էլ՝ մեր։ Հովիկ ջան, դու ջանդ յուղի»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։
«Ինչ որ արեց Ռուբեն Ռուբինյանը, արդեն անգերազանցելի է․ գիտե՞ք ինչու` հիշեց Նաիրի Հունանյանին՝ ասելով «նախկին դաշնակցական», որ վաղը, երբ այս կառավարությունը ձախողի, ասի՝ այդ կառավարության ձախողման մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը, որպես նախկին դաշնակցական»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ, ՀՅԴ-ն ներգրավված է եղել բռնությունների եւ սպանությունների մեջ, այդ թվում նաեւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակը նախկին դաշնակցական էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ