Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՞ պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 14,2024 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է․ խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը ու դա եղել է միշտ, բայց մենք ամբողջական չենք գիտակցել։

«Կա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՞ պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ի դեպ, մենք մինչեւ այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930