ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հասկացել է, թե ՀՅԴ-ն ինչո՞ւ է բողոքում, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն։ Այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ բացատրեց, որովհետեւ «ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն»։
Նա հիշեցրեց 1996 թվականի իրադարձությունները, երբ ընդդիմադիրները մուտք գործեցին ԱԺ շենք, ապա 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, երբ ԱԺ-ում գլխատվեց ՀՀ կառավարությունը՝ ասելով, որ առաջին իրադարձության ժամանակ ՀՅԴ-ն դոմինանտ դերակատարում ուներ, երկրորդն իրականացնողը նախկին ՀՅԴ-ական էր։ «Աղվան Վարդանյանը կվկայի՝ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահի թիկնապահի կողմից ՀՅԴ-ականի սպանությունը «Պապլավոկ» սրճարանում։
Այս ամենից հետո Ռուբեն Ռուբինյանը տարակուսեց, թե միեւնույն ժամանակ ՀՅԴ-ն չի բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանն էլ թիկնապահ ունի․ «Ինչո՞ւ, սիրելի գործընկերներ, չեք գնում ու ձեր քաղաքական ղեկավարին ասում՝ պարոն Քոչարյան, եկեք դուք, ամեն դեպքում, մի ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, անդազահան անի»։ Սա նրա համար եմ ասում, որ դուք դեմագոգիայում էլ տաղանդ չունեք»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ