«2021 թվականից մինչեւ այսօր դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր․հիմա մինչեւ 2026 թվականն աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիրներին դիմեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Քանի՞ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացրել, քննարկումներ կազմակերպել: Խուսափում եք անգամ հարակից զեկուցողներ լինեք։ Ես այնքան էլ համաձայն չեմ տեսակետի հետ, որ դուք վերադառնում եք կառուցողական դաշտ։ Դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ Ազգային ժողովում, դուք մնացել եք մեջտեղը ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված՝ մտածելով, որ այստեղ մի քիչ կառուցողական ոճի մեջ մտնեք՝ կարող է ձեզ փողոցում չընդունեն։ Բայց ձեզ փաստացի ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ Ազգային ժողովում եք ձեզ հարմարավետ զգում։ Խնդրում եմ՝ մինչև 2026 թվականի ընտրությունները կողմնորոշեցեք»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ չաշխատելու համար՝ 2021 թվականի օգոստոսից սկսած մինչ օրս՝ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորը ստացել են 550 միլիոն դրամ աշխատավարձ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ