Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպը չունեցող գնառաջարկ՝ 600 միլիոն դրամ են ծախսում միայն Կենտրոնի ամանորյա ձևավորման համար. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2024 10:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանն Ամանորից 2 ամիս առաջ արդեն տոնական եռուզեռի մեջ է․ քաղաքն ամանորյա ձեւավորման նախապատրաստական փուլում է։ Ամանորյա պատրաստությունները վաղաժամ սկսելու պատճառը, թերեւս, տրանսպորտի վիճակի, առաջիկա թանկացումների թեման «ցրելու» ցանկությունն է։

Քաղաքապետարանն աննախադեպ գումար՝ 600 միլիոն դրամ է առաջարկել Հանրապետության հրապարակի, դրան հարակից փողոցների ամանորյա ձեւավորման եւ լուսավորության համար։

Այդ թվում` Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի եւ զարդարանքի պարագաների մատակարարման դիմաց նախատեսվել է հատկացնել 50 միլիոն դրամ, հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման համար՝ 60 միլիոն, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման համար՝ 190 միլիոն, գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար՝ 90 միլիոն դրամ: Առանձին 210 միլիոն էլ նախատեսվել է ամանորյա լուսավորության աշխատանքների համար։ Ընդհանուր՝ 600 միլիոն դրամ՝ կես միլիարդից ավելի գումար։ Անհասկանալի ճոխ գնումներ, անհասկանալի թվեր, որոնք առիթ են՝ «ամանորյա ձեւավորում» անվան տակ բյուջեից փողեր դուրս գրելու հարմար։

Սա նախադեպը չունեցող գնառաջարկ է։ Նախորդ տարի, օրինակ, մայրաքաղաքի տոնական ձեւավորման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել էր 202 միլիոն 406 հազար, 2022-ին՝ 191 միլիոն դրամ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930