ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա հասավ հեղափոխությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստական տվյալներ. Ղազարյանը, որը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար եւ ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ԱԺ աշխատակազմից (փաստաթղթերը ստորեւ)։ Սակայն իշխանական պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երեւանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։