Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «Իրենց ամեն օրը քո ապագան ավելի վատթար է դարձնում ու սերունդներին է բաժին հասնելու, բայց որևէ արձագանք չեմ տեսնում». «168 ժամ»

Նոյեմբեր 14,2024 09:00

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ գործող իշխանությունները ժողովրդից խլել են ամենակարևորը. «Բացի այն, որ այս իշխանությունները խլեցին մեր հայրենիքը, մեր զավակներին, իրենք խլեցին ամենակարևորը՝ արժանապատվությունը: Զուգահեռ ամեն ինչ անում են. մի կողմից հայրենիքդ են խլում, մի կողմից երեխայիդ են սպանում, մի կողմից քեզ ճնշում են, բռնում են, կալանավորում են, քաղաքական հետապնդումներ են իրականացնում, ջարդում են, փշրում են, վիրավորում են, տգեղ են իրենց պահում, մյուս կողմից՝ կպնում են գրպանիդ: Ես հետևում էի մեր ժողովրդի ռեակցիային՝ տրանսպորտի թանկացմանը, որը միայն սոցիալական խնդիր չէ, այստեղ քո արժանապատվությունն է, որ վերջին հարվածն էլ են իրենք հասցնում:

Անընդհատ շոկային վիճակում պահելով՝ շեղում են այն խնդիրներից, որը ունես, որի մեջ դու ես, քո երեխան է ունենալու, որովհետև իրենց ամեն օրը քո ապագան ավելի վատթար է դարձնում ու սերունդներին է բաժին հասնելու, բայց որևէ արձագանք չեմ տեսնում: Բայց երբ մարդկանց հետ խոսում եմ, այլևս չեմ հանդիպում մեկին, որը գոնե մի թեթև էմոցիա չունենա այս իշխանության նկատմամբ, բոլորի մոտ վատն է, նույնիսկ երբեմն անեծքներ ես լսում իշխանության հասցեին»:

Նա կեղծ օրակարգ է համարում այն դիտարկումները, թե ժողովուրդն առաջնորդի կարիք ունի. «Ժողովուրդն առաջնորդի կարիք չունի, որովհետև երբ ժողովուրդն իր հավաքական ըմբոստությունը կփորձի ցույց տալ, այդ առաջնորդները ծնվելու են հենց այդ ժողովրդի միջից: Ստացվում է, որ ժողովուրդը դեռևս չի ըմբոստացել: Նույնիսկ, երբ խոսում եմ պետական համակարգի աշխատողների հետ, շատ հազվադեպ եմ հանդիպում մարդկանց, ովքեր գոհ են այս իշխանություններից, բայց դա էլ է արժանապատվության հարց, որ նրանք ասում են՝ եթե հանկարծ այս իշխանություններից իմանան, որ դեմ են, իրենց աշխատանքից ազատեն, իրենց ընտանիքն ո՞վ է պահելու: Գիտե՞ք՝ Արցախում մեր ժողովուրդն էլ էր այդպես շատ երկար ժամանակ մտածում, և արդյունքը եղավ այն, ինչ որ եղավ: Պետք է սա հասկանալ և թույլ չտալ, որ նույնը տեղի ունենա՝ իշխանություններից վախերի պատճառով»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930