Լրահոս
Օրվա լրահոսը

3 հարցերում պետք է պետական դիրքորոշում

Նոյեմբեր 14,2024 10:00

Ազգային ժողովում գերիների թեմայով քննարկումը բացահայտեց մի կարեւոր խնդիր՝ մենք այս հարցում չունենք պետական դիրքորոշում: Ինձ թվում է՝ սա այն ոլորտը չէ, որտեղ խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը պետք է իրար բզբզեն: Հատկապես խորհրդարանական հանրապետությունում օրենսդիր իշխանությունը՝ հանձինս բոլոր պատգամավորների, պետք է նման հարցերում մշակի միասնական մոտեցում եւ դրա մասին հայտնի նախ մեզ՝ քաղաքացիներիս, այնուհետեւ՝ ամբողջ աշխարհին: Եթե դա չկա, ապա տպավորություն է առաջանում, որ ՔՊ-ի համար նշանակություն ունի, որ գերիների մեջ կան դաշնակցականներ, «նախկիններ», ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանը, որին վարչապետը վերջերս մեղադրեց, թե իբր նա գործուղվել է Պուտինի կողմից: Նման մերկապարանոց մեղադրանքներն, իմ կարծիքով, բավականին ցինիկ են հնչում՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում են գտնվում մեր հայրենակիցները:

Ես մի տեղ կարդացի, իբր Բաքվի բանտում գտնվող մեր պատանդների մի մասը խնդրել է, որ իրենց մասին մոռանան: Ո՞վ կարող է ասել՝ դա ճի՞շտ է, թե՞ սուտ, գուցե դա սադրա՞նք է կամ, բացառված չէ, խոսքն այն մասին է, որ պետք է ընտրել որոշակի բառապաշա՞ր՝ այդ մարդկանց մասին խոսելիս: Այս փոքր օրինակով հասկանալի է, չէ՞, թե ինչու է այստեղ անհրաժեշտ պետական դիրքորոշում:

Բանն այն է, որ այնքան ժամանակ, քանի դեռ գերիները Բաքվում են, 120 հազար արցախցիները վտարված են իրենց տներից, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքը զավթված է, հնարավոր չէ պնդել, որ պատերազմն ավարտվել է, եւ բացվել է խաղաղության դարաշրջանը: Մեր իշխանությունը չի կարող այդ երեք կետերը շրջանցել՝ հանուն ինչ-որ միֆական «խաղաղության պայմանագրի», որը, եթե անգամ ստորագրվի, կլինի զուտ թղթի կտոր:

Իհարկե, պետք է բանակցել եւ ամեն ինչ անել, որ ակտիվ մարտական գործողությունները չվերսկսվեն: Բայց բանակցել որոշակի սկզբունքների դիրքերից, ոչ թե ծեծված, կուչ եկած անմեղսունակի կարգավիճակով:

…Դատելով Փաշինյանի նախորդ 4 տարիների պահվածքից՝ շատ հնարավոր է, որ նա մի օր կասի՝ «դա Ադրբեջանի ներքին գործն է», կամ նույնիսկ՝ «նրանք հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն ադրբեջանական օրենքների ողջ խստությամբ»: Դա էլ կլինի դիրքորոշում: Բայց արդյոք այն կմոտեցնի՞ խաղաղությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հայ says:

    Այո,լրագրությունը երբեմն շատ է վնաս տալիս։
    Օրինակ բերեմ’ ամբողջ հուլիս- օգոստոս ամիսներին ժամանակահատվածում մեր տան հոսանքը խափանվել է մոտ 20 անգամ 4-5 ժամով։
    Մեկ անգամ 15 ժամով ևս մեկ անգամ’ 9 ժամով։
    Պատկերացրեք ինչպիսի կորուստներ ենք ունեցել սննդի տեսքով և վճարված երեխայի օնլայն դասերի խափանման տեսքով։
    Ես, բնականաբար, որպես իմ հանդեպ անարդարացի վարվելակերպ, դիմեցի փոխհատուցման համար,բայց ինձ ասացին,որ ձեր հոսանքն անջատվել է ընդամենը 7 անգամ,այն էլ թույլատրելի ժամանակով։ Այսինքն ,ես մեր երկրում չեմ կարողանում հասնել արդարության,մենք ենք կեղտոտ խաբեբա ու ստոր։
    Իհարկե,երեի թե նման անջատումներ եղել էին և կառավարության անդամների մոտ և նրանք մի քանի շատ ճիշտ աշխատանքից ազատում կատարեցին այդ ոլորտը կարգավորողների շրջանում։
    Բայց ահա,հանդիպում եմ մի հոդվածի,որտեղ այդ աշխատանքից ազատումները կապում են,որ գիտես,ուզում են ՀԷՑը խլել Սամվել Կարապետյանից և այն տալ իրենց օլիգարխներին։
    Շատ լրագրողներ,հենց- նենց,տանը նստած,առանց խնդրի մեջ խորանալու հոդվածներ են գրում։ Ինքը տանը հոսանք ունի,իր մոտ ամեն ինչ նորմալ է,տաքսու վարորդին կհարցնեն,եթե իր մոտ նույնպես նորմալ է,ապա մի լավ հոդված կգրեն։
    Ինչ լավ է,գոնե մեկ մեկ տաքսի են նստում և կիսվում են տաքսու վարորդի կարծիքով։ Շատ շնորհակալ ենք։
    Ես,բոլոր լրագրողներին,մի բան ասեմ,տաքսու վարորդը երբեք իր կարծիքը աշխատելու ժամանակ չի հայտնում,ինքը պարզապես զբաղեցնում է ուղևորին,քոչարյանական ուղևորի մոտ կփնովի Նիկոլին և հակառակը։

  2. Հայ says:

    Այսօր էլի առավոտից անջատել են մեր հոսանքը երևի նիկոլականներն են անջատում, որ հէցը Սամվել Կարապետյանի ձեռքից խլեն:

  3. Չթերագնահատենք նիկոլական իշխանավորների անելու ու չանելու թափերը ու հնարավորությունները: նիկոլականները քրտնաջան քայքայում են ամեն ինչ հայկականը:
    Ասել եմ ու կրկնում եմ, մի օր Մաշտոցին էլ կհայտարարեն ‘խոպան գնացած, տառեր խզմզած…’ Նրանք կարող են անել բաներ որ հայի մտքով չի էլ անցնի: Միթե՞ սա դեռ չի ամրագրվեր ձեր տրամաբանության մեջ:

    Այո, նրանք կարող են շրջանցել այդ 3 կետերը և շատ այլ կետեր նույնպես: Ու մեծ բավարարվածություն են ապրում` հաստացած թուշիկներով ժպտում, նրբագեղ մատիկներով իբրև թե թաքցնում ալիևյան շուքի տակ լինելու պատիվը վաստակելու հռճվանքը…

  4. նիկոլականները քրտնաջան քայքայում են ամեն ինչ հայկականը:
    Նոր գիտական ճյուղ են բացել` Biopolitics.
    Շարունակում եմ գրել անգլերեն, որովհետև չեմ տիրապետում հայերեն տերմիններին: ‘Denaturation of protein involves the breaking of many of the weak linkages, or bonds, within a protein molecule that are responsible for the highly ordered structure of the protein in its natural (native) state…’
    Անբնականացում – denaturation?

  5. Եվ, այո, Հայ, նրանք կարող են անջատել հոսանքը, ‘հէցը Սամվել Կարապետյանի ձեռքից խլեն’ և շատ այլ բաներ կարող են անջատել: Կյանքի թելեր…2020-ից ի վեր անում են` դարձրել են վախի գործիք:

    Որոշ բաներ չեն անջատում, օրինակ վախի ինդուստրիան:
    Ինչւ՞ւ պիտի անջատեն: Խաղաղությունն էլ իրենց պետք չի: Վախը որ գնա ինչո՞վ պիտի պահեն գահի վերածվող աթոռները…

    • Հայ says:

      Պարոն ,հարգարժան անանուն,ամբողջ իմ գրածի իմաստը հենց նա է,որ նիկոլականներն չեն անջատում ՀԷՑ ն ա անջատում,որտև ամբողջ եկամուտը դրել են գրպանները և ներդրում չեն անում։
      Նիկոլի ստեղծած հանրային ծառայություններ կարգավորող ոլորտը ուղղակի ձրիակերներ են։
      Ուզում է Սամվել Կարապետյան լինի,ուզում ա գռզո լինի,որ չի աշխատում ու մենակ իր գրպանի մասին ա մտածում պետք ա պատժվի իսկ շատ ժամանակ հենց լրագրողները էնպես են անում,որ սովորական թալանի համար պատժումը ստանա քաղաքական երանգ։

  6. Հայ says:

    Իմ մեկնաբանությունը որ կանոնի խախտման պատճառով չի հրապարակվում?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930