Փաշինյանի օրոք շատ դժվար է լինելու Թրամփի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Թրամփն անձնապես հաշվի է առնում, եթե իրենից թույլ ես ու չի մոռանում, եթե իրենից ուժեղ ես: Կմոռանա-կգնա, իսկ Հայաստանի պահով շատ թույլ ենք, որ մեզ հետ անձնապես մոտենա:
Թրամփն իր առաջին նախագահության ժամանակ, ինչքանով գիտեմ, չի տեսակցել վարչապես Փաշինյանի հետ:
Իր շրջապատի «արեւմտամետներն» էլ ավելի բարդացրին հարցերը իրենց պոռոտախոս հայտարարություններով, թե «Թրամփը զրո շանս ունի» ասողներ եղան:
Հարցերն ավելի բարդացան նույնիսկ վարչապետ Փաշինյանի դիմադիր արեւմտամետ ուժերի պատճառով, որոնք բավական կոշտ արտահայտություններ արեցին նրա նկատմամբ: Իսկ այն, որ կկարծեն, թե այս բոլորը ոչ մեկը չի նկատում, քաղաքականապես տհաս է: Ազերի թուրքական քարոզչությունը շատ ուժեղ կգործի եւ այս բոլորը օգտագործելու են Հայաստանի դեմ:
Կարդացեք նաև
Հարցերն ավելի են բարդանում, որովհետեւ Հայկական Սփյուռքը, մանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ, իր հերթին վատ հարաբերությունների մեջ է վարչապետ Փաշինյանի հետ, եւ դժվար թե նրան ի նպաստ քարոզչություն ձեռնարկի, երբ իրենք արդեն նրա դեմ են (հաճախ իրավացիորեն) քարոզչություն տարածում իրենց մեդիայով:
Այս վիճակից դուրս գալու մի քայլ կա. վարչապետ Փաշինյանը հարկավոր է, որ հեռանա, նրան շրջապատող արեւմտամետ ուժերն էլ քաղաքական դաշտից գոնե մի տարով հեռանան: Եվ այսօր էլ կլսենք Հայաստանի մեջ շատ ուժերի, ովքեր Թրամփի հաղթանակից հետո «լավատեսության» եւ նրան «գովերգող» արտահայտություններ անեն, այն նույն ուժերն են, որ Թրամփի անխելքության եւ վերադարձի անհնարության մասին էին կանխատեսում, ասում: Այս բոլորը մի բան կմատնանշի. Հայաստանի քաղաքական դաշտի դեմագոգ, ամբոխավար, պոպուլիստական անլուրջ մոտեցումն ու բնույթը:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
14.11.2024