Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին չի կարելի թույլ տալ անպատիժ գործել. Ճշմարտության և արդարադատության կենտրոն

Նոյեմբեր 13,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ) հրապարակել է «Մինչ ծավալվում է COP29-ը, հայ պատանդները մնում են կալանավորված. CFTJ-ը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին պահանջել նրանց ազատ արձակել» վերնագիրը կրող զեկույց, որում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծանր իրավիճակին։

Կենտրոնը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ներառյալ համաշխարհային առաջնորդներին և միջազգային կառույցներին, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին․ «Այս անձանց շարունակական գերությունը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Ադրբեջանին չի կարելի թույլ տալ անպատիժ գործել։ COP29-ը եզակի հնարավորություն է միջազգային հանրության համար՝ պահանջելու Ադրբեջանից ազատ արձակել այդ ապօրինի բանտարկյալներին»։

Regionmonitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930