ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը ԻԻՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում են ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին առնչվող հարցեր։
Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա շրջանակում Իրանի Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարները։
Կարդացեք նաև
Ալի Աքբար Սաֆային հայտնել է, որ ԻԻՀ-ն ողջունում է ՀՀ կառավարության նախաձեռնած այս ծրագիրը և պատրաստակամություն հայտնում աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն