Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էլեկտրամոբիլների համար 2026-ի համար էս պահին ԵԱՏՄ-ով քվոտա չկա»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 13,2024 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էլեկտրամոբիլների համար 2026-ի համար էս պահին ԵԱՏՄ-ով քվոտա չկա»,- ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վրդովվեց՝ «ամեն հինգ վթարից մեկն այն մասին է, որ 50 տարեկան բեռնատարների տոռմուզները չեն պահել»։

Նիկոլ Փաշինյանն այս խնդիրների առիթով ասաց․ «Կա ԱԱՀ արտոնություն։ 2025-ի սեպտեմբերի 1-ից ԱԱՀ արտոնությունը սահմանել միայն մինչև երկու տարեկան էլեկրամոբիլների վրա։ Մենք այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգության մասով մի քանի նրբություն պետք է ֆիքսենք․․․Պարեկային ծառայությունը մտնում է ուժի մեջ, գյուղերից գալիս են ազդակներ՝ լավ կլինի՝ մի ամիս էլ առանց տեխզննման քշենք, մեկ ամիս էլ առանց պետհամարանիշի քշենք, հետո գալիս են տարբեր խնդրանքներ, միջնորդություններ։ Մեր խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում գիծ քաշել ու ապրել նորովի, ամեն անգամ ստիպված ենք կայացնել պոպուլյար, բայց սխալ որոշումեր ու հետո այդ որոշումների ձեռքը գերի ընկած հաջորդ որոշումը կայացնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930