«ՀՀ-ի որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցելու համար հայտ չի ներկայացրել»,-ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն հիշեցմանը, թե Բաքվից հայտարարություններ են հնչում՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ից որոշ ներկայացուցիչներ նախապես գրանցվել էին, բայց COP29 համաժողովին ՀՀ-ից մասնակցություն չկա, այսպես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա չբացառեց, որ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ գուցե նման բան արած լինեն, թեև ասաց, որ նման տեղեկություններ իրեն հայտնի չեն․ «Եթե դա նկատի ունեն, ապա ՀՀ-ն ազատ, ժողովրդավարական երկիր է, ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն, ոչ լծակներ ունի կառավարելու քաղհասարակության կազմակերպություններին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ