«Մասնակցության բավականին լավ ցուցանիշներ ունենք։ Գրանցված ուսուցիչների 80 տոկոսը ներկայանում է նաև ատեստավորմանը»,- ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ արդեն 4 առարկաներից անցկացրել են ատեստավորում, և ուսուցիչները բավականին լավ արդյունքներ են գրանցել․ «Ինֆորմատիկայից, անգլերենից, ռուսերենից ունենք ուսուցիչների 80 տոկոս և ավելին, որոնք առանց բողոքարկման փուլի հաջող ատեստավորում են անցնում, աշխարհագրության դեպքում ավելի ցածր են արդյունքները, ինչը բնագիտական առարկաների պարագայում օրինաչափ է»։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նոյեմբերի 23,24-ին վերջին ատեստավորման օրերն են, գրանցվել են 6000-ից ավելի ուսուցիչներ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ