Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր են նաև տրանսպորտային միջանցքների և էներգետիկ համագործակցության հարցերը»․ Կայա Կալաս

Նոյեմբեր 13,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրախորհրդարանում կայացել են Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնի համար Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասի թեկնածության հաստատման լսումները, որի ժամանակ Իսպանիայից եվրապատգամավոր Պերնանդո Բառենա Սիլվան անդրադարձել է Արցախի հայաթափմանը։

«Freedom House-ը վերջերս զեկույց հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին։ Այս մարմինը (Եվրախորհրդարանը – Ա․Ա․)  նույնպես բանաձև էր ընդունել այդ մասին։ Եվրապատգամավորները կոչ արեցին քննել այս հանցագործությունների իսկությունը։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը պատրաստվո՞ւմ է հետաքննություն ձեռնարկել Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կատարված ադրբեջանական հանցագործությունները», – հարցրել է Բառենա Սիլվան։

Ի պատասխան՝ Կայա Կալասը համառոտ արձագանք է տվել՝ կարևորելով տարածաշրջանում կայունության առկայությունը և խաղաղության հաստատումը։

«Բայց այստեղ կայունության հարցը չէ միայն։ Կարևոր են նաև տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների և էներգետիկ համագործակցության հարցերը։ Ես հանդիպելու եմ կողմերին խաղաղ միջոցներով արդյունքի հասնելու համար», – ընդգծել է էստոնացի գործիչը։

Հարցուպատասխանի ձևաչափը արձագանքի հնարավորություն չէր նախատեսում։

Մանրամասներն` այստեղ, սկսած՝ 29:00-ից։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930