Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե կառավարությունը որոշում կայացնի, ասի՝ «անիվներով դագաղը» հանում ենք, լեգիտիմ փաստարկ կլինի»․ Նիկոլ Փաշինյանը՝ հին մեքենաների մասին

Նոյեմբեր 13,2024 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2025-ին էլեկտրամոբիլների քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ 5000 քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին»,-ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պատգամավորների՝ հին մեքենաներին վերաբերող հարցերին նաև նշեց, որ մինչև հիմա գնահատված չէ, թե հին մեքենաներն ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ների ժամանակ․ «Մեքենան կարելի է տասն անգամ նորոգել, բայց մեզ մոտ մեքենաները նորոգվում են 100, 200, 300, 400 անգամ։ Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք, ժողովրդական լեզվով ասած, անիվներով դագաղ են։ Եթե կառավարությունը որոշում կայացնի, ասի՝ անիվներով դագաղը հանում ենք, լեգիտիմ փաստարկ կլինի, բայց այդ մարդիկ տասը տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո ՀՀ-ում պիտի անիվներով դագաղները արգելվեն, ուրեմն բոլորս դեպի անիվներով դագաղներ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930