Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցումն ի՞նչ փուլում է․ Գնել Սանոսյանի պարզաբանումը

Նոյեմբեր 13,2024 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ ընթացքի մեջ էր, շարունակվում է։ Կառույցի նախապատրաստական փուլում ենք, բյուջեում գումար դրված է, 2025-ին կանենք»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին՝ ի՞նչ փուլում են Ատոմային նոր էներգաբլոկ ՓԲԸ-ի կազմավորման աշխատանքները, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, դեռ կադրերի համալրում և նշանակում չեն իրականացրել․ «Մնացած գործընթացներն ընթացքի մեջ են։ Այս փուլում այն աշխատանքները, որոնք նախատեսված են այդ ուղղությամբ, շարունակվում են նախարարության մասնագետների և ատոմակայանի ու ոլորտի այլ գործընկերների կողմից իրականացվել։ Բյուջեում 800 միլիոն հատկացված է կառույցի համալրման և մի շարք այլ գործառույթների համար։ Միասին քննարկել ու որոշել ենք, որ դա կանենք 2025-ի սկզբին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930