Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում է»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 13,2024 19:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում է»,- ՀՀ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մտահոգություն հայտնեց՝ այսօր Գյումրիում չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար ու ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ էդ մարդիկ մանդատ են ստացել ազատ, արդար ընտրություններով, հայտ են ներկայացրել Գյումրին կառավարելու, հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, մի հատ էլ կողքից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է չգիտեմ ինչ որ բան արել, ճնշել, ստիպել։

Իշխանությունը ոչ ճնշել է, ոչ ստիպել։ Ուզում եմ հստակ արձանագրել՝ էդ մարդիկ որոշել են ուղղակի վատություն անել Գյումրիին, գյումրեցուն, ՀՀ-ին, որովհետև կարելի էր հեռանալ, բայց այնպես, որ ենթադրենք աղբահանության պրոբլեմ չառաջանա և այլն։ Հստակ ուզում եմ արձանագրել, որ նրանք, որոնք կասեն՝ իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատները վայր դնեն կամ հեռանան, դա կատարյալ սուտ է․ նման բան ընդհանրապես չի եղել։ Գուցե ընդհանրապես փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ-ինչ՝ այսպես ասած առավելություններ կամ արտոնություններ ունենալու, պահպանելու ուղղությամբ, բայց այդ շանտաժն ի սկզբանե անցնել չէր կարող»։

Նիկոլ Փաշինյանը վրդովվեց՝ ղեկավար չկա, որ թուղթ ստորագրի։ Այն մտահոգությունների առիթով, թե Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինչքան էլ բարդ է, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ոնց որ լուծումը գտել են, որ աշխատակիցներն աշխատավարձ ստանան հնարավորինս արագ՝ առնվազն մեկ շաբաթվա մեջ։

Հիշեցմանը՝ Գյումրին անգամ 1988-1989-ին է գլխավոր տոնածառ ունեցել և հարցին՝ այս տարի զարդարանք ու գլխավոր տոնածառ Գյումրին կունենա՞, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Հարցն այնպես ձևակերպեցիք, որ ուրիշ պատասխան հնարավոր էլ չէ տալ։ Եթե ասում եք, որ նույնիսկ 1988-1989-ին է Գյումրիում տոնածառ եղել, ուրեմն այս տարի էլ պիտի լինի․ այլընտրանք պարզապես չկա։ Մենք հարցը կկարգավորենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930