Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նախագահ է վերընտրվել Հռիփսիմե Պիկիչյանը

Նոյեմբեր 13,2024 17:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:

Մասնագիտական խորհրդի անդամները, քննարկելով ներկայացված առաջարկները, կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ և կենսունակ արժեքներ հասկացությունները ներկայացված առաջարկների անվանումների վերանայումը՝ ըստ պատմական հակիրճ տեղեկանքի, բնութագրականի, արժեքի անհապաղ պաշտպանության և կենսունակության հիմնավորումների: Նիստի ընթացքում նշվել է առաջարկների սոցիալ-մշակութային նկարագրության կարևորությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն՝ ուղարկել լրամշակման, ինչպես նաև դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:

Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n88jnmm:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930