«Գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը, ցավոք սրտի, դեռևս մեր պապերից ժառանգած ավանդույթի տրամաբանությամբ է շարունակվում, այնինչ ժամանակակից գյուղատնտեսությունը ընդգրկում է ժամանակակից կյանքի ու գիտության վերջին վերափոխումները»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ ամեն տարի տարեսկզբին անհրաժեշտ է իրականացնել հողերի ագրոքիմիական հետազոտություն․ «Այս առումով ուզում եմ նշել, որ մենք Հայաստանի տարբեր վայրերում ունենք լաբորատորիաներ, որոնք օժտված են նման հնարավորություններով և կարող են հողի քիմիական և կենսաբանական կառուցվածքը որոշել, որպեսզի պարզ լինի, թե որ քիմիական նյութերի կարիքը կա, որինը՝ ոչ։ Նշեմ նաև, որ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Գյուղատնտեսական ծառայությունների» ՊՈԱԿ-ում էլ կա լաբորատատորիա, որին ևս մեր քաղաքացիները կարող են դիմել»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն