Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կիսում եմ այդ ձեւակերպումները»․ Արարատ Միրզոյանը՝ հերոս հարկատուի մասին

Նոյեմբեր 13,2024 16:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այո, այդ նույն ՀՀ քաղաքացին այսօր, 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից հետո, շատ հստակ եւ թափանցիկ գիտի՝ որտե՞ղ են ծախսվում իր վճարած հարկերը․ նա դա տեսնում է դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության մեջ, ճանապարհների շինարարության մեջ, իրենց հնարավորություններն իրացնող եւ ատեստավորվող ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մեջ եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պնդելով՝ կիսում է իր կուսակիցների տեսակետը, որ հարկատուն հերոս է։

«Ես կիսում եմ այդ ձեւակերպումները»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ ՀՀ քաղաքացին ՔՊ-ական իշխանությունից իր հաշվետվությունը կպահանջի 2026-ի ընտրություններում։ Ինքը վստահ է՝ ՔՊ-ն նորից ստանալու է քաղաքացիների քվեները։

Արարատ Միրզոյանը նաեւ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական աշխատել․ 1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում:

«Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- ասաց նա՝ զգուշավոր լավատեսություն հայտնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցված տեքստ:

2025-ի բյուջետային ծրագրերի մասին Արարատ Միրզոյանի ներկայացումը՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930