Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում տարեց հայ կնոջ մահվանից շուրջ մեկ ամիս անց նրա մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին

Նոյեմբեր 13,2024 16:07

«Փաստինֆո». Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած տարեց հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար։

Ինչպես տեղեկացրել ենք՝ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։

Կնոջ ազգականները պահանջում են նրա աճյունը տեղափոխել ՀՀ՝ հուղարկավորելու համար։ ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ պահի դրությամբ՝ որևէ լուրեր՝ այս դեպքի և դրա հետ լուծումների հետ կապված՝ չունեն։

«Կարող եմ փաստել, որ այդ հարցով ընտանիքը մեզ դիմել է։ Մենք կապի մեջ ենք նաև համապատասխան իշխանությունների հետ, սակայն այդ որոշման հետ կապված հարցերը մեր ձեռքերում չեն։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները՝ որևէ պարագայում՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, պատրաստակամ ենք դրանք իրագործելու՝ որոշում կայացնելու և համապատասխան լուծում գտնելու պարագայում, սակայն տվյալ պահին չկա որևէ առաջընթաց»,- ասաց Ամատունին։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930